Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է կադրեր Հրայր Թովմասյանի տան խուզարկությունից: Պաշտպանը կատարել է հետևյալ գրառումը.
«ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՔԾ-ն պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը, ակնհայտ ապատեղեկատվություն է: