Հաշմանդամություն ունեցող թոշակառուի բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ «Հայփոստի» Երևանի թիվ 40 կապի բաժանմունքում բազրիք է կառուցվել։ Կենսաթոշակառու Զավեն Գրիգորյանի խոսքով՝ երկու տարի դիմել է պետական տարբեր մարմիններին, բայց արձագանք չի ստացել։
«Առաջ մի կերպ տանջվելով պիտի մուտք գործեինք փոստատուն. շատ մարդիկ են վայր ընկել, մանավանդ՝ ձմռանը: Հիմա հանգիստ, բազրիքներից բռնելով, ներս ենք մտնում, մեր գործարքները կատարում ենք, թոշակները ստանում, գնում ենք տուն»,- ասում է Զավեն Գրիգորյանը:
«Հայփոստի» Երևանի թիվ 40 բաժանմունքում կառուցված բազրիքի ուսումնասիրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նկատել են, որ նորակառույց թեքահարթակը չի
համապատասխանում սահմանված պահանջներին։ Բարձրացվել է նաև թեքահարթակը վերակառուցելու հարցը։