Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասի Ռոտ ամ Զե համայնքում: Վեց մարդ է զոհվել, կան վիրավորներ: Հանցագործը ձերբակալվել է: Ըստ նախնական վարկածի՝ ողբերգության պատճառը կենցաղային հողի վրա սկսված վեճն է: Դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու փրկարարները: