ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է տնտեսվարող այն սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնցում, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, պայմանավորված ստուգումները իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից
1lurer.am-ին հայտնեցին, որ ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։
Ցանկը՝ լուսանկարում