Այս պահին ՀՔԾ քննիչները խուզարկություն են կատարում ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը:
Խուզարկության ավարտից հետո ՍԴ նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։