«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Regionmonitor-ը:
Կազմակերպությունը Փայլանին նկարագրել է որպես մի անձնավորության, որն իր կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի այլ բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը։
«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, ռազմական միջամտությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես Իրաքում և Սիրիայում լայնածավալ ռազմական գործողությունները։ Այսօր նա այն եզակի մարդկանցից է, որն ստանձնել է տարածաշրջանի մարդկային արժեքները, ինչպես նաև կրոնական և էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատասխանատվությունը»,- ասվում է կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:
Նշենք, որ Կարո Փայլանը 2019 թ. ևս առաջադրվել էր Նոբելյան մրցանակի։