ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ կապված իր տան կողոպուտի հետ.
«Շնորհակալ եմ սրտացավ ընկերներիս, ովքեր զանգահարեցին կամ գրեցին՝ իմանալու համար, թե ինչպես եմ: Ասեմ` ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է:
Ինչ վերաբերում է ինձ պատկանող գույքին, արդեն 2 տարի է՝ հայտարարագրում եմ այն (այդ թվում՝ մինչև նշանակվելս ունեցած գույքը), և առաջարկում եմ ստահոդ տեղեկությունները ստուգել:
Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել»: