Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի կարող լինել որևէ երկրի մաս, նույնիսկ «եղբայրական Ռուսաստանի» կազմում: «Մենք ունենք մեր երկիրը: Մենք ինքնիշխան ենք և անկախ: Մենք կարող ենք վաստակել, կառուցել մեր երկիրը մեր ուղեղով և ձեռքերով և չենք կարող լինել որևէ երկրի մաս: Ես չեմ կարող ձեզ դավաճանել և լուծարել Բելառուսը»:
Ըստ պետության ղեկավարի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում նա «հստակ և միանշանակ» հասկացրել է, որ երկու երկրների միավորման հարց չի կարող լինել: Լուկաշենկոն հույս է հայտնել նաև, որ Մոսկվայի և Մինսկի միջև հարաբերությունները կկարգավորվեն:
Անցյալ տարվա վերջին երկու պետությունները չկարողացան նավթի երկարաժամկետ մատակարարման վերաբերյալ պայմանագիր կնքել գնային վեճի պատճառով:
Լուկաշենկոն հանձնարարեց ռուսական հումքին այլընտրանք գտնել: Բելառուսը նավթի գնման վերաբերյալ առևտրային առաջարկներ է ուղարկել Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ, Ղազախստան և Ադրբեջան: Հայտնի է դարձել նաև, որ Մինսկը 80 հազար տոննա նավթ է գնել Նորվեգիայից: