Իսպանիայում վերջին օրերին շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Երկրի 9 նահանգում չեն դադարում ձյան առատ տեղումներն ու անձրևները, որոնք ուղեկցվում են քամու ուժեղ պոռթկումներով: Ձնաբքի պատճառով մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ, նավարկության համար փակ է 2 նավահանգիստ, չեղյալ են հայտարարվել դասընթացները դպրոցներում: