Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ նահանգում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին թուրքական NTV-ի եթերում հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալության ղեկավար Մեհմեդ Գյուլլուօղլուն:
«Սիվրիջի տարածքում, ժամը 20,55-ին, 6,8 ամպլիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (ժամանակը համընկնում է Մոսկվայի հետ – խմբ.): Էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա: Դեռևս տեղեկություն չկա վնասների և տուժածների մասին»,- ասել է պաշտոնյան: