Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստանիսլավսկու անվան թատրոնում դիտել է «Saveմիլիոն» ներկայացումը՝ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ:
«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ Saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է»,- Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
Հայկ Մարությանի ներկայությանը թատրոնում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքում գրելով.
«Ի՜նչ լավ է, չէ՞»։