Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից, և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:
Արմեն Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:
Ինչպես 1lurer.am -ին հայտնեցին ոստիկանությունից, Ոստիկանության Երևանի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով պաշտոնից ազատվել և ուղարկվել է կադրերի ռեզերվ: