Անհայտ անձինք հրկիզել են Արևելյան Երուսաղեմի Բեյթ Սաֆաֆ շրջանում գտնվող մզկիթը՝ թողնելով ագրեսիվ բովանդակությամբ գրություններ, հայտնում է Իսրայելի ոստիկանությունը:
Ոստիկաններն ասում են, որ ատելության հողի վրա կատարված հանցանքից մզկիթը շատ չի վնասվել: Այսպիսի միջադեպերի համար սովորաբար կասկածվում են հրեական աջծայրահեղական ուժերը: Իսրայելում նման գործողությունների թիրախ են դառնում հիմնականում մահմեդական և քրիստոնեական օբյեկտները Արևելյան Երուսաղեմում, Արևմտյան ափին, պաղեստինցիների և իսրայելցի արաբների ունեցվածքը և նույնիսկ իսրայելական բանակի բազաները: