Հայտնի է դարձել օրեր առաջ Եղունարք գետի ջրի ժամանակավոր աղտոտման պատճառը:
Բնապահպանության և ընդերքի տեսչության լաբորատորիայում ջրի նմուշների հետազոտությունից պարզվել է, որ ջրում ամոնիումի և ամոնյակի պարունակությունը 40 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը, ինչից էլ գետից ջրառ իրականացնող տնտեսվարողի ավազաններում կարող էր գրանցվել ձկների անկում: Թե որտեղից կարող էր գետ հոսել ամոնիակը՝ կպարզի քննությունը: