Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ:
Փաստաթղթի վավերացումը Եվրախորհրդարանում նախատեսված է հունվարի 29-ին:
Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ-ից 2019-ի մարտի 29-ին, բայց ամսաթիվը մի քանի անգամ հետաձգվել է, և այժմ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը: Դրանից հետո կսկսվի 11-ամսյա անցումային շրջանը: