Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հունվարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Հանրապետությունների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առանձնացումով ստեղծվեց Բալթյան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ է նշանակվել Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: