Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզն այսօր այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանն արքայազն Չառլզին շնորհակալություն է հայտնել այցի համար, այն համարել է մեծ պատիվ և նվիրել է հայկական հախճապակյա ափսե: Սրբազան Հայրը արքայազնի հետ խոսել է նաև Սուրբ Երկրում հայկական ներկայության և իրականացվող առաքելության մասին:
Խոսելով հայ ժողովրդի պատմական անցյալի մասին՝ Սրբազանը Հայրը հիշել է նաև Հիտլերի հայտնի խոսքը, թե ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը, և հույս է հայտնել, որ արդարությունը կհաղթանակի: