Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001 թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000 թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը, հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: