ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2018 թ․ թողարկված «Երևան-2800» արծաթե հուշադրամը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղությունը-2019» 13-րդ միջազգային մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել «Տարվա հուշադրամը» անվանակարգում, հայտնում են Կենտրոնական բանկից:
«Դրամների համաստեղությունը-2019» մրցույթին մասնակցելու հայտով դիմել էին 33 կազմակերպություն 22 երկրից՝ ներկայացնելով 2018 թ․ թողարկված ավելի քան 220 հուշադրամ։
Հուշադրամները գնահատվել են միջազգային ժյուրիի քվեարկությամբ: