Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով «Բջնի» հանքային ջրերի գործարանի մասին լրագրողների հարցերին, նշել է, որ, իր կարծիքով, այն ոչ մեկի սեփականությունը չէ, և դրա սեփականությունը պետք է ճշտի պետությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին Հայրապետյանը հարցազրույց էր տվել «168 ժամ» կայքին, որի ժամանակ անդրադարձել էր «Բջնի» գործարանը Սուքիասյանից խլելու և իրեն հանձնելու մասին լուրերին։ Նա հայտարարել էր, որ պատրաստ է վերադարձնել այն, եթե իրեն վճարեն նույն գինը` 10 մլն դոլարը, իսկ Սուքիասյանին այն կվաճառի միայն 10-ապատիկ գնով: Հայրապետյանը շեշտել էր, որ գործարանը ձեռք է բերել 2010 թ. պետության հայտարարած աճուրդում։ Նա եթերում ցույց էր տվել «Բջնի» գործարանի` 1996-ից առ այսօր վճարված հարկերի ցուցակը, ըստ որի` 1996-2000 թթ. գործարանն ընդհանրապես հարկ չի վճարել, 2001-2008 թթ. ընդհանուր առմամբ վճարել է 912 700 000 դրամ հարկ, իսկ 2010-ից առ այսօր, երբ գործարանի սեփականատերն արդեն Հայրապետյանն է, վճարել է 3 մլրդ 661 մլն դրամ հարկ: