Հայաստանում հաշվառված և հայկական համարանիշներով Ղազախստան ներկրված մեքենաներն այդ երկրում բուռն քննարկումների առիթ են դարձել:
Ղազախստանի ՆԳՆ-ն մտադիր է դրանց սեփականատերերին պարտադրել, որ կամ մեքենաները երկրի օրենսդրության պահանջների համապատասխան լիարժեքորեն մաքսազերծվեն, կամ՝ դուրս բերվեն երկրի տարածքից:
Հատկանշական է, որ այս պարտադրանքը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից միայն Հայաստանին ու Ղրղզստանին, որովհետև այս երկուսը մինչև 2020 թվականը օգտվում էին մաքսային արտոնություններից:
Մանրամասները՝ տեսանյութում: