Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, որը գտնվում է «Էրեբունի պլազայի» 6-րդ հարկում, կրակոցների ժամանակ աշխատակիցներ չեն եղել, նրանք ընդմիջման են գնացել և չեն կարողացել վերադառնալ, քանի որ շենքն արդեն ոստիկանները շրջափակել էին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ինչքանո՞վ է այս ամենն առնչվում մեզ՝ չգիտեմ, կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել և հետո խոսել: Եթե պարզվի՝ առնչվում է մեզ, հայտարարություն կտարածեմ, կմեկնաբեմ, այս պահին որևէ պաշտոնական տեղեկություն չունեմ»,- ընդգծեց նա: