Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանն անդրադարձել է սպանդանոցների խնդրին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մինչև փետրվարի 6-ի կառավարության նիստը ուսումնասիրել սուբսիդավորող վարկային, լիզինգային ծրագիրը. կկազմվի սպանդանոցների բաշխվածության քարտեզ:
Նիկոլ Փաշինյանը նշել է` մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում կգործեն Երևանի սուպերմարկետներն ու սննդի օբյեկտները` պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում կենդանիների մորթը կիրականացվի սպանդանոցներում: