Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից ձեռք բերած C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերը ներառել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգում: Նման հավանականություն դիտարկել առաջարկել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկությունը հրապարակել է Anadolu-ն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքում համարում են, որ ամերիկյան F-35 կործանիչներն ու C-400 համակարգերն անհամատեղելի են:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Թուրքիան C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգերի օգտագործումը կսկսի 2020-ի ապրիլին կամ մայիսին: