Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպումներ կունենա հրեական պետության նախագահի ու վարչապետի հետ: Կրեմլի ղեկավարը կմասնակցի նաև «Պահում ենք Հոլոքոստի հիշատակն ու պայքարում հակասեմականության դեմ» խորագրով միջազգային համաժողովին:
Ի սկզբանե, Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն Իսրայել պետք է լիներ երկօրյա, սակայն կապված երկրի նոր ձևավորված կառավարության հետ՝ Կրեմլի ղեկավարը հրեական պետությունում կանցկացնի միայն մեկ օր: