Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ քննարկում է Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը: Մայր օրենքի փոփոխությունների նախագիծը խորհրդարանի ստորին պալատում քննարկման է դրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Դաշնային ժողովին ուղղված Կրեմլի ղեկավարի ելույթի արդյունքում: Փոփոխություններ արվելու են Սահմանադրության 22 հոդվածներում: Խորհրդարանականներն իրենց առաջարկները նախապատրաստել են օրինագծի երկրորդ ընթերցման համար: