Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ ՌԴ ՊՆ օդային զորավարժության ընթացքում մարզում որևէ պատահար տեղի չի ունեցել։ Երեկ համացանցում տեղեկություն էր շրջանառվում, թե Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթյուն է որոտացել, կամ Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ՌԴ հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ռազմաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուները, ռազմատրանսպորտային ուղղաթիռներով օդերևութաբանական բարդ պայմաններում իրականացրել են հետախուզական, ցամաքային և օդային թիրախների ճանաչման ու հայտնաբերման հանձնարարություններ։ Գործնական պարապմունքներում ներգրավված է մոտ 100 զինծառայող, մոտ 30 միավոր ցամաքային և ավիացիոն տեխնիկա։
Տեղի ունեցած օդային զորավարժությունների մասին պաշտոնական տեղեկատվություն է տարածել նաև ՌԴ ՊՆ-ն: