Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել զսպել հուզմունքը շրջափակված Լենինգրադի հերոսների հուշարձանի բացման արարողությանը: Կրեմլի ղեկավարը ելույթ է ունեցել Իսրայելում Հոլոքոստի հիշատակին նվիրված համաժողովի ժամանակ:
«Հուշահամալիրը շատ լավ է, հուսով եմ՝ դարերի համար է: Դրա բացումը կարելի է իրականացնել տարբեր ձևով: Սակայն այնպես, ինչպես դուք արեցիք դա այսօր... Շնորհակալություն»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ ամենը դատարկ խոսքեր չեն: Նրա հայրը պաշտպանել է այդ քաղաքը, իսկ մայրն իր մանկան հետ էր, որը մահացել է 1942-ին ու թաղվել Պիսկարյովսկի պանթեոնում: Վլադիմիր Պուտինը հիշեցրել է իր եղբոր ճակատագրի մասին: