Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրած սահմանադրական բարեփոխումների օրինագծին: Փաստաթղթի օգտին կողմ են քվեարկել բոլոր 432 պատգամավորները: Երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 11-ին: Փաթեթը պետք է նաև երրորդ ընթերցմամբ ընդունվի, ինչից հետո կփոխանցվի խորհրդարանի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ: Փաթեթն ուժի մեջ կմտնի նախագահ Պուտինի վավերացմամբ: