Ազգային ժողովում նիստի ժամանակ վարման կարգով ելույթ ունենալիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ ընդդիմություն չի նշանակում՝ իշխանությանը քննադատել կամ բարձր խոսել:
Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին՝ Միքայելյանն ասաց, որ երբևէ մոլորված չի եղել:
«Որ խոսում եք ինչ-որ մեկից, թե անձնական վիրավորված եք, ասեք իր անունը կամ ազգանունը: Ես կյանքիս մեջ վիրավորված չեմ եղել բոլոր պայմաններում, որտեղ էլ եղել եմ: Եկեք խոսենք նիստի շրջանակում, վիճաբանություն է պետք, եկեք գնանք ծեծենք իրար, պրոբլեմ չկա, չի կարելի էս դահլիճում ժողովրդին ցույց տալ кто смелее, спасибо»,- եզրափակեց Միքայելյանը:
Մինչ այդ Սամսոնյանն ասել էր. «Եթե ձեզ թվում է, որ կարող եք նվաստացնեք կամ դաստիարակեք, հետո բարձր ամբիոններից խոսեք ընդդիմության իրավունքների մասին, հետո որոշեք, որ ընդդիմությունը պետք է խելոք նստած հանդուրժի այդ ամենը, ուրեմն դուք մոլորության մեջ եք, բարի եղեք հարգանքով վերաբերվեք ընդդիմությանը»: