113 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավանդատուին բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ:
Նախագծի հեղինակների խոսքով՝ այն ուղղված է բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ:
Պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ: