Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագիծը: Երկրի Համայնքների պալատից հետո փաստաթուղթը հաստատել է նաև Լորդերի պալատը: Այժմ հերթը Եղիսաբեթ Երկրորդ թագուհունն է, որի ստորագրությունից հետո Brexit-ն իրավական ուժ կստանա:
Ինչպես ակնկալվում է, դա տեղի կունենա այսօր կամ վաղը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակից հայտնել են՝ արդեն հայտարարություն է տարածվել այն մասին, որ խորհրդարանում քվեարկությունից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է ԵՄ-ի կազմից դուրս գալ նախանշված ժամկետում՝ հունվարի 31-ին: