Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին. միջոցառման պատվավոր հյուրն է լինելու նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:
Ընթրիքը նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում. ակնկալվում է նաև Ֆրանսիայի նախագահի ելույթը:
Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր: