Հայկ Մարտիրոսյանը դարձել է Հայաստանի Աշոտ Անաստասյանի անվան արագ շախմատի չեմպիոն:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտված առաջնությունում Մարտիրոսյանը վաստակել է 7,5 միավոր: Երկրորդ տեղում Արթուր Դավթյան է՝ 7 միավորով, եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը՝ 6,5 միավորով: