ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Կառավարության նիստում ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ենթադրում է արգելել պոլիէթիլենային տոպրակների ու պարկերի վաճառքն ու իրացումը:
Ակնկալվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից: Այն վերաբերում է մինչև 50 միկրո հաստությամբ պոլիէթիլենային տոպրակներին, բացառությամբ վերամշակված նյութից պատրաստվածները:
Նախարարը նշել է, որ խնդիրը բնապահպանական նշանակություն ունի, քանի որ պլաստիկը հողում չի քայքայվում: