Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը 1lurer.am-ին հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։