Չինաստանում բռնկված կորոնավիրուսի վարակը լուրջ վտանգի տակ է դնում Ճապոնիայում 2020-ին ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Թեպետ Ծագող արևի երկրում այս պահին արձանագրվել է կորոնավիրուսի վարակման մեկ դեպք, այնուամենայնիվ, իրավիճակն արդեն մտահոգիչ է, և երկրի իշխանությունները ցանկանում են կանխարգելիչ միջոցներ իրականացնել խաղերին ընդառաջ: Ճապոնիայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պետք է չափազանց ուշադիր լինել այս հարցում և թույլ չտալ ամռանը միլիոնավոր հյուրերի շրջանում վարակի բռնկում:
Հիշեցնենք, որ Չինաստանում արագ տարածվող վարակի զոհ է դարձել 17 մարդ, ևս 600-ն արդեն վարակակիր է: