Կորոնավիրուսը գրոհում է: Վարակը դուրս է եկել Չինաստանի սահմաններից: Միայն հաստատված տվյալների համաձայն՝ ախտով արդեն վարակված է 570 մարդ: Կորոնավիրուսը տարածվել է 25 շրջաններում ու քաղաքներում: Իրավիճակն արդեն խիստ մտահոգիչ է դարձել, քանի որ վարակի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում և նույնիսկ ԱՄՆ-ում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ժնևում ստեղծվել է արտակարգ իրավիճակների վերահսկողության հանձնաժողով, որի անդամները հունվարի 23-ին կհավաքվեն ու կորոշեն՝ արդյոք արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: