Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կվերանայի արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը, սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը: Կկազմվի սպանդանոցների բաշխվածության քարտեզ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններով գործելու են միայն Երևան քաղաքի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում ամեն բան կմնա այնպես, ինչպես այս կարգավորումից առաջ: Պայմանով՝ հուլիսի 1-ից հետո բոլորը կենթարկվեն հաստատված կարգին:
Այլ հարցերի վերաբերյալ դիտարկումները՝ տեսանյութում: