Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որն ըստ հարցով զեկուցող՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ ուղղված է կապիտալի շուկայի զարգացմանը:
Նախաձեռնության ընդունման շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը հնարավորություն կունենա դիմելու Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիա, որպեսզի վերջինս իր կայքէջում ՀՀ-ում Համընդհանուր ռեպո գլխավոր համաձայնագրի կիրառելիության վերաբերյալ իրավական եզրակացություն հրապարակի, ինչը մեծ խթան կհանդիսանա միջազգային շուկայի մասնակիցների համար՝ Հայաստանի շուկա մուտք գործելու առումով: