Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարար` սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ:
«Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը:
Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոսազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր»: