Վարչապետը Կառավարության նիստում անդրադարձել է հանրապետությունում որոշ ծննդատներ փակելու վերաբերյալ արձագանքներին: Վկայակոչելով «Լուրերի» թողարկման ժամանակ Աչաջրի ծննդատան մասին երեկ հեռարձակված ռեպորտաժը՝ Փաշինյանն ասել է, որ խնդիրը ենթարկվում է մանիպուլյացիաների: Ռեպորտաժում պատմություն էր, որտեղ Ոսկեպար գյուղից ծննդկանն ավելի մեծ ճանապարհ է կտրել-հասել Աչաջուր, մինչդեռ կարող էր Նոյեմբերյանում ծննդաբերել, որն ավելի մոտ է Ոսկեպարին: