Խորհրդարանի աշխատանքներն այսօր մեկնարկեցին բանավեճով: Չէր լռում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սեղմակը:
Վարման կարգով նա մի քանի անգամ ելույթ ունեցավ և մեղադրեց ԱԺ նախագահին՝ Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների գործընթացն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի ձևավորմանը խոչընդոտելու համար:
ԱԺ խոսնակը հակադարձեց, թե առաջնորդվել են օրենքով, ոչ թե ընդդիմության դիրքորոշմամբ: