Հունվարի 22-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի ուժերը ռմբակոծել են Տրիպոլիի օդանավակայանը, որը ռազմավարական օբյեկտ էր հանդիսանում Լիբիայի կառավարության համար և արտաքին աշխարհի հետ Լիբիան կապող միակ հուսալի կամուրջն էր:
Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ, փաստորեն, 11 երկրների ներկայացուցիչների բեռլինյան ջանքերն ի դերև եղան, որովհետև հրադադարի հաստատումը Լիբիայի դեպքում շարունակում է երազանք մնալ: