Լիբիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված նախարարական համաժողովը նախանշված է Բեռլինում փետրվարի առաջին շաբաթ: Մասնակիցները սպասում են Գերմանիայից ժամկետների հաստատմանը: Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կարծում եմ՝ դա տեղի կունենա փետրվարի առաջին շաբաթ: Սակայն մենք այդ մասին պետք է տեղեկանանք Գերմանիայից՝ Հայքո Մաասից: Ենթադրում եմ, որ նա ժամկետները կհամակարգի մյուս նախարարների հետ, որոնք ցանկանում են մասնակցել հանդիպմանը: Մենք արդեն պաշտպանել ենք հաջորդ հանդիպման գաղափարը»: