Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ռոմային»: Թուրինյան թիմը հաղթեց 3:1 հաշվով: Առաջին խաղակեսում Ռոնալդուն, Բենտանկուրն և Բոնուչին գոլերի հեղինակ դարձան:
Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց գնդակն անդրադարձավ դարպասաձողից, և, դիպչելով Բուֆոնին, հայտնվեց տանտերերի դարպասում:
Հիշեցնենք, որ հանդիպման հայտացուցակից բացակայում էր վնասվածքից դեռ չապաքինված Հենրիխ Մխիթարյանը:
Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում թուրինյան թիմի մրցակիցը կլինի «Միլան» – «Տորինո» զույգի հաղթողը: