Սիրիայի Իդլիբ շրջանում ահաբեկիչների հարձակումից հետո արաբական երկրի կառավարական զորախմբերը ստիպված են եղել հեռանալ իրենց դիրքերից: Այս մասին հայտնում են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:
Հիշեցնենք, որ նախօրեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 անդամները մի քանի անգամ հարձակում են գործել Սիրիայի զինված ուժերի վրա: Ռուսական կենտրոնից հայտնել են, որ գրոհի հետևանքով մահացել է սիրիացի 8 զինվորական և 6 իսլամիստ: