Երեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Իդլիբը ահաբեկիչներից մաքրելու՝ սիրիական կառավարության որոշումն անշրջելի է: «Սիրիան շարժվում է ահաբեկչության նկատմամբ հաղթանակի և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Իդլիբը ահաբեկիչների վերջին որջն է, բայց այն մաքրելու՝ կառավարության որոշումն անշրջելի է»,- SANA-ի փոխանցմամբ՝ ասել է Ջաֆարը:
Նա նաև նշել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննության խմբի զեկույցը՝ Սիրիայի Դումայում գործածված քիմիական գրոհի վերաբերյալ, «այդ առաջընթացը խափանելու անհաջող փորձ է»: