Թուրքիան ամբողջովին պաշտպանում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, մինչդեռ Գերմանիան ու Ֆրանսիան շրջանցում են այս թեման՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չսրելու համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան մշտապես պաշտպանել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման, մինչդեռ Գերմանիան ու Ֆրանսիան չեն համարձակվում այդ քայլին դիմել՝ մտավախություն ունենալով Ռուսաստանի դժգոհությունից»: