Վերջին օրերին Սիրիայի Իդլիբ և Հալեպ շրջաններում ծանր մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժայինների ու ընդդիմադիր ուժերի միջև: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտնում են, որ Իդլիբ շրջանում հակամարտության հետևանքով մահացել է 40 սիրիացի զինվորական, ևս 80-ը վիրավոր են: Հայտնի է դարձել, որ գրոհայինները Լաթաքիայի, Հալեպի, Իդլիբի ու Համայի բնակավայրերի ուղղությամբ արձակել են 55 հրթիռ, որի հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության շրջանում:
The Syrian Observatory for Human Rights կազմակերպությունը հայտնում է, որ Իդլիբի հարավային և Հալեպի արևմտյան շրջաններում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրթիռակոծությունները վերսկսվել են: Այս շրջաններում նույնպես զոհեր կան բնակչության շրջանում: